Երևանի Քաղաքային Թափոններ

Ներածություն

Թափոնների տեսակավորումը 3R (Refuse, Reuse, Recycle) սկզբունքներից մեկն է, որն ուղղված է աղբի քանակի և դրա՝ շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության նվազեցմանը: 3R սկզբունքները ներկայացնում են թափոնների կառավարման կարգ, որտեղ առաջնահերթությունները սահմանվում են հետևյալ կերպ՝

  • Մերժում/Կրճատում՝ նվազագույնի հասցնել արտադրված թափոնների քանակը: Դրան կարելի է հասնել ռեսուրսների ավելի խելացի սպառման և օգտագործման միջոցով:
  • Վերօգտագործում՝ նյութերի և առարկաների վերաօգտագործում իրենց սկզբնական կամ այլ նպատակների համար՝ դրանք դեն նետելու փոխարեն:
  • Վերամշակում՝ նյութերի մշակում նոր ապրանքներ ստեղծելու համար, ինչը օգնում է նվազեցնել նոր ռեսուրսների օգտագործման անհրաժեշտությունը:

Թափոնների տեսակավորումը ներառում է թափոնները առաջացման պահին տարանջատումը տարբեր կատեգորիաների, ինչպիսիք են թուղթը, ապակին, պլաստիկը, օրգանական թափոնները, վտանգավոր թափոնները և այլն: Սա մեծապես նպաստում է դրանց հետագա վերամշակմանը և հեռացմանը, ինչը նպաստում է բնական ռեսուրսների պահպանմանը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը:

Թափոնների տեսակավորման ներդրումը պահանջում է յուրաքանչյուր անձի, կազմակերպության, ողջ համայնքի մասնակցությունը: Սա ոչ միայն օգնում է նվազեցնել աղբավայրեր ուղարկվող թափոնների քանակը, այլ նաև օգնում է ստեղծել ավելի մաքուր, առողջ միջավայր ներկա և ապագա սերունդների համար:


Տեղեկություններ Երևանում Տեսակավորված Թափոնների Հավաքման Մասին

Ներկայումս տեսակավորված թափոնամանների համար ի՞նչ թափոնամաններ կան Երևանում:

Թղթի և ստվարաթղթի, ապակու, պլաստիկի և ալյումինի թափոնների համար կան չորս տեսակի առանձին թափոնամաններ: Թղթի և ստվարաթղթի համար՝ դեղին, պլաստիկի համար՝ կապույտ, ալյումինի համար՝ կարմիր, բոլորը 1100 լիտր տարողությամբ։ Իսկ ապակու համար նոր թափոնամանները կանաչ են, հները՝ սև։

Ինչպե՞ս և որտեղ գտնել դրանք:

Թափոնամանների տեղերի մասին տեղեկությունը կարելի է ստանալ yrvn.am հարթակի գլխավոր էջում կամ Թափոնների Տեսակավորման Վարչության կայքի Քարտեզ բաժնում՝ greenyerevan.am/քարտեզ/ հասցեով:

Երկու քարտեզներն էլ նույնական են և թարմացվում են միաժամանակ: Երկու կայքում ել կարելի է տեսակավորման թափոնամանների տեղադրման հարցում թողնել։

Ինչպե՞ս է տեղի ունենում տեսակավորված թափոնների տարհանման գործընթացը:

Երևանում թափոնահանությունն իրականացվում է 4 Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաների միջոցով, որոնք հավաքում են ապակի և պլաստմասսա, և 4 «Gazon Next» մակնիշի ավտոավտոմեքենաներ միջողով, որոնք հավաքում են թուղթ և ստվարաթուղթ: Եթե ​​տեսակավորման թափոնամաններում կենցաղային աղբ կա, ինչը, ցավոք, հազվադեպ չէ, ապա սպասարկող անձնակազմը տեղում առանձնացնում է աղբը և այն նետում սովորական աղբամանները:

Ինչպե՞ս են վերամշակվում թափոն նյութերը։

Թուղթն ու ստվարաթուղթը վերամշակվում են երկրի ներսում՝ նոր թուղթ և ստվարաթուղթ ստանալու և դրանից արտադրանք ստեղծելու համար։

Պլաստիկը ևս վերամշակվում է երկրի ներսում։ Պլաստիկ թափոնների վերամշակման արդյունքում ստեղծվում են հումք պլաստմասսա։ Դրանից պատրաստվում են ծաղկամաններ, կախիչներ, ոռոգման կամ ջրահեռացման խողովակներ և պլաստմասե այլ ապրանքներ՝ կախված տեսակավորված հումքի որակից և տեսակից։

Ալյումինի թափոնները մերամշակվում են երկրի ներսում՝ ալյումինե արտադրանքի արտադրության համար։

Ապակե թափոնները մերամշակվում են երկրի ներսում՝ ապակե արտադրանքի արտադրության համար։


Երևանի Թափոնարկղերից Օգտվելու Ուղեցույց

Երևանում տեղադրված են դեղին (թուղթ, ստվարաթուղթ), կապույտ (պլաստիկ), սև/կանաչ (ապակի), և կարմիր (ալյումին) թափոնարկղեր։

Ինչ կարելի է և չի կարելի դնել դեղին թափոնարկղի մեջ

Դեղին թափոնարկղերը նախատեսված են միայն թղթի և ստվարաթղթի համար՝ անդորրագրեր (չեկեր), տոմսեր և անձեռոցիկներ նետել չի կարելի:

Անդորրագրերն (չեկերն) ու տոմսերը քիչ ցելյուլոզ են պարունակում, ինչը նվազեցնում է դրանց վերամշակման հավանականությունը։ Դրանք նաև պարունակում է Bisphenol-A, որը աղտոտում է թղթի մնացած մասը տոքսիններով:

Ոչ բոլորը գիտեն, որ թղթյա բաժակները հաճապակի վերամշակելի չեն: Շատերը մինչ օրս այս տարան համարում են էկոլոգիապես մաքուր, քանի որ այն պատրաստված է թղթից: Սակայն բաժակից հեղուկի արտահոսքը կանխելու համար արտադրողները պատում են բաժակի ներքին և երբեմն արտաքին պատերը հատուկ պոլիպրոպիլենային թաղանթով: Այդ պատճառով այս տարաները չեն կարող վերամշակվել ստվարաթուղթ ստանալու համար, ուստի թղթի վերամշակման ընկերությունները չեն ընդունում այդ բաժակները:

Թղթե և ստվարաթղթե տարան ցանկալի է տափակեցնել, որպեսզի թափոնարկղում ավելի շատ թափոն տեղավորվի։

Ինչ կարելի է և չի կարելի դնել կապույտ թափոնարկղի մեջ

Կապույտ թափոնարկղերը նախատեսված են միայն պլաստիկ տարայի և տոպրակների վերամշակման համար, իսկ կենցաղային թափոններ նետել չի կարելի։

Կարևո՛ր է՝ փայլաթիթեղած (ֆոլգած) պլաստիկը վերամշակելի չէ:

Բուսական և ձիթապտղի յուղի պլաստիկե տարաները նշվում են PET, դրանք պետք է պարտադիր լվացվեն և տափակեցվեն հանձնելուց առաջ:

Անկախ նրանից, թե պլաստիկի որ տեսակներն են ներկայումս վերամշակելի, որոշվել է չտարանջատել դրանք միմյանցից և խրախուսել ընդհանուր պլաստիկ թափոնների տեսակավորումը՝ հույս ունենալով, որ տեսակավորման մշակույթը և ավելի շատ թափոնների տեսակավորումը կխրախուսեն վերամշակողներին հաշվի առնել նաև տվյալ պահին անվերամշակելի տեսակները:

Պլաստիկե տարան ցանկալի է տափակեցնել, որպեսզի թափոնարկղում ավելի շատ թափոն տեղավորվի։

Ինչ կարելի է և չի կարելի դնել սև (կանաչ) թափոնարկղի մեջ

Սև (կանաչ) թափոնարկղերը նախատեսված են ապակե թափոնների համար։ Մեքենաների դիմապակիների, կողային և հետևի ապակիները, հեռուստացույցային էկրանները չի կարելի այդտեղ դնել:

Ինչ կարելի է և չի կարելի դնել կարմիր թափոնարկղի մեջ

Կարմիր թափոնարկղերը նախատեսված են ալյումինե տարաների համար:

Կարելի՞ ապակե թափոններ դնել կապույտ թափոնարկղի մեջ, եթե սևը (կանաչը) բացակայում է:

Այո, կարելի է, քանի որ փոխադրումն իրականացվում է նույն մեքենաներով և թափոնները հավելյալ կտեսակավորվեն։ Ցանկալի է ապակե թափոնները կապույտ թափոնարկղ դնել առանձին տոպրակի մեջ հավաքած։

Թափոնները հեռացնելուց առաջ դրանք լվանալու անհրաժեշտությունը:

Այստեղ պարտադիր պայման չկա, քանի որ վերամշակման ընթացքում թափոններն անցնում են հումքի լվացման փուլը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այս փուլին հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում, և տունը պարզապես ողողելու արդյունքում հետագայում կարելի է խուսափել տհաճ հոտերից, միջատներից և այլ բացասական երևույթներից, որոնք նպաստում են ոչ հիգիենիկ պայմանների, հատկապես՝ ամռանը։



Ecoparsec NGO
Ecoparsec NGO