Կենցաղային Վտանգավոր Թափոններ

Ներածություն

Վտանգավոր թափոնները բացառիկ վտանգ են ներկայացնում մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: Այս դասընթացը կներկայացնի, թե ինչպես դրանք ճանաչել և վարվել դրանց հետ պատասխանատու կերպով:

Որո՞նք ոն վտանգավոր թափոնները

Վտանգավոր թափոնները ունեն մի շարք վտանգավոր հատկություններ՝

  1. Թունավոր են՝ նույնիսկ փոքր քանակությամբ կարող են թունավորել մարդկանց և բնությանը:
  2. Դյուրավառ են՝ հեշտությամբ բռնկվում են և հրդեհի վտանգ են ներկայացնում:
  3. Քայքայող են՝ կարող են քայքայել մետաղը և այլ նյութեր:
  4. Ռեակտիվ են՝. անկայուն են և կարող են քիմիական ռեակցիաների մեջ մտնել այլ նյութերի հետ:

Տարածված կենցաղային վտանգավոր թափոններ՝

  1. Գունանյութեր և նոսրացուցիչներ
  2. Թունաքիմիկատներ
  3. Մաքրող միջոցներ, օրինակ՝ կոյուղու և ջեռոցների մաքրման միջոցները
  4. Մարտկոցներ (սնդիկ և կապար)
  5. Լյումինեսցենտային լամպեր և խողովակներ
  6. Օգտագործված շարժիչի յուղ և անտիֆրիզ
  7. Էլեկտրական սարքավորումներ

Ինչպես ազատվել վտանգավոր թափոններից

Վտանգավոր թափոնները սովորական աղբարկղի կամ կոյուղու մեջ գցելն արգելված է: Ահա թե ինչու՝

  1. Աղտոտում է հողն ու ջուրը. այս քիմիական նյութերը կարող են ներթափանցել հող և ստորերկրյա ջրեր՝ վնասելով բույսերին, կենդանիներին և մարդկանց խմելու ջրի աղբյուրներին:
  2. Վտանգում է մարդկանց և բնությանը. սխալ հեռացումը կարող է թունավոր գոլորշիներ արտանետել կամ հրդեհներ առաջացնել՝ վտանգի տակ դնելով մարդկանց և շրջակա բնությանը:

Ինչպես անվտանգորեն ազատվել վտանգավոր թափոններից

  1. Գտեք տեղական հավաքման կենտրոն. Ստուգեք, արդյոք ձեր համայնքում առկա են վտանգավոր թափոնների հեռացման ծառայություններ:
  2. Երբեք մի խառնեք քիմիական նյութերը. տարբեր վտանգավոր նյութեր խառնելը կարող է վտանգավոր ռեակցիաներ առաջացնել:
  3. Հետևեք պիտակի ցուցումներին. միշտ կարդացեք և հետևեք ապրանքի պիտակի ցուցումներին` նյութի անվտանգ օգտագործման և հեռացման համար:
  4. Մտածեք այլընտրանքների մասին՝ հնարավորության դեպքում փնտրեք ավելի անվտանգ, պակաս թունավոր այլընտրանքներ:

Հիշեք՝ մի փոքր զգուշությունը մեծապես օգնում է մեզ և շրջակա միջավայրը վտանգավոր թափոններից պաշտպանելու հարցում:

Եզրակացություն

Եթե վտանգավոր թափոնները ճիշտ չմշակվեն, ապա կարող են բազմաթիվ բնապահպանական ռիսկեր առաջացնել: Վտանգավոր թափոնների հետ աշխատելիս միշտ հետևեք լավագույն փորձին:



HazardousWM
HazardousWM

This course was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Ecoparsec contracted by the "Capital Cities Collaborating on Common Challenges in Hazardous Waste Management - Yerevan, Warsaw, Tirana'' Project and do not necessarily reflect the views of the European Union.